• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տավուշի մարզում հիվանդանոց տեղափոխված 63-ամյա կինը մահացել է. ըստ աղջկա`մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել

ByEditor

Jul 31, 2022

Տավուշի մարզում 63-ամյա կինը մահացել է տարբեր տեսակի դեղահաբեր է խմելուց հետո մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Կայքի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյային քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով:   Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *